16.12.2013|
15:08
«Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, իր ելույթում մասնավորապես նշեց. «Մեզ մոտ բոլորը կոմսոմոլներ են, ոչ մի հրաժարական, ոչ մի սկզբունք: Կոմսոմոլներն այսօր ուզում են դեմոկրատիա կառուցել: Եվ դա նրանից է, որ Հայաստանում տեղի չունեցավ էլիտայի ռոտացիա՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի: ՈՒկրաինայում չորս նախագահները, որոնք թշնամաբար էին տրամադրված, հանդիպեցին միմյանց հետ: Հիմա Հայաստանում ճակատագրական պահ է: Դուք պատկերացնու՞մ եք, որ մեր երեք նախագահները հանդիպեն»: